Ուորեն Զաիր-Էմերին երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։
Փարիզյան ակումբը հայտարարել է 18-ամյա կիսապաշտպանի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։ Այն հաշվարկվում է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։
Զաիր-Էմերին իր առաջին խաղը ՊՍԺ-ում անցկացրեց 2022 թվականի օգոստոսին՝ 16 տարեկան, 4 ամսական և 29 օրական հասակում՝ դառնալով ակումբի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտը։
Դրանից հետո կիսապաշտպանը փարիզցիների կազմում անցկացրել է 69 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ։