«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ամփոփել է Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի՝ «Ասթոն Վիլայի» դեմ հանդիպման արդյունքները (2:2)։
«Բոլոր նրանք, ովքեր դիտել են խաղը, հիասթափված կլինեն: Երկու տարբեր բան, մրցավարն ասաց, որ դա խախտում էր, և չեղարկեց գոլը, ապա դիմեց VAR-ին՝ հաստատելու համար։ Մրցավարն անհավանական է, և դա ծիծաղելի է: Ցավալի է, քանի որ այն վնաս է հասցրել անգլիական ֆուտբոլին, և կարծում եմ, որ նույնիսկ մրցակցի խաղացողներն ու նրանց երկրպագուները չհասկացան, թե ինչու չեղարկվեց գոլը»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Հանդիպման ընթացքում VAR-ի միջամտությունից հետո «Չելսիի» երկու գնդակ չեղարկվեց՝ 16-րդ րոպեին Նիկոլաս Ջեքսոնի գոլը չընդունվեց, իսկ 90+5-ին՝ Ակսել Դիսասիի գոլը։
Այս հանդիպումից հետո «Չելսին» 48 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, «Ասթոն Վիլան» 67 միավորով չորրորդն է։