«Բայերը» այս մրցաշրջանի իր խաղերի գրեթե կեսում գոլ է խփում վերջին րոպեներին:
80-րդ րոպեից հետո Խաբի Ալոնսոյի թիմը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության և գավաթի, ինչպես նաև Եվրոպա Լիգայի 46 հանդիպումներից 22-ում ։
9 դեպքում ուշ գոլերը հաղթանակ են բերել Լևերկուզենցին, ևս 5-ում օգնել են ոչ-ոքիի հասնել։
Այս մրցաշրջանում «Բայերը» ոչ մի պարտություն չի կրել։ Նրանք տարել են 38 հաղթանակ և գրանցել 8 ոչ-ոքի: