Երկրպագուներին կարգելվի Եվրոպայի առաջնության խաղերին իրենց հետ սնունդ բերել:
Ինչպես հաղորդում է RTL-ն, արգելված է ցանկացած սննդամթերք, այդ թվում՝ միրգ։ Այս արգելքը նախատեսվում է մտցնել գերմանական ավանդական ուտեստների վաճառքը մեծացնելու նպատակով։
Սակայն հստակեցվում է, որ սնունդ բերելը կթույլատրվի, եթե մարդուն դրա կարիքը լինի բժշկական նկատառումներով։
Ֆուտբոլի Եվրո-2024-ը կանցկացվի Գերմանիայում 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը։