Կայլ Ուոքերը կարող է հայտնվել գերմանական ակումբում

Այս ամառ «Բավարիայի» կազմը կարող է համալրել ևս մեկ անգլիացի ֆուտբոլիստ:

Ինչպես հայտնում է Daily Star-ը, մյունխենյան ակումբը հետաքրքրված է 33-ամյա «Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի աջ պաշտպան Կայլ Ուոքերով։ Այս պահին «Բավարիայում» են խաղում նրա երկու հայրենակիցներ և «Թոթենհեմի» նախկին գործընկերներ՝ Հարի Քեյնը և Էրիկ Դայերը։

Ուոքերի պայմանագիրը «Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում Սիթիի 41 խաղում դարձել է 5 գոլային փոխանցման հեղինակ: