«Բավարիան» պատրաստ է առաջիկա ամռանը բաժանվել 29-ամյա աջ պաշտպան Յոզուա Կիմիխից, եթե նա մինչ այդ չերկարաձգի իր պայմանագիրը մյունխենցիների հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենյան ակումբը չի ցանկանում անվճար բաց թողնել Կիմիխին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը։ Կարմիրների ղեկավարությունը մտադիր է գերմանացի ֆուտբոլիստի համար ստանալ առնվազն 50 միլիոն եվրո։
Կիմիխին գնելու թեկնածուներից մեկը «Բարսելոնան» է։ Իր հերթին, «Բավարիան» հետաքրքրված է «Բլաուգրանայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյով և կենտրոնական կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգով։ Այդ կապակցությամբ մյունխենյան ակումբը դիտարկում է Կիմիխին այս խաղացողների հետ փոխանակելու եւ կատալոնական ակումբին հավելյալ միջոցներ վճարելու տարբերակը։