Ռոդրին ֆենոմենալ շարք է գրանցել «Մանչեսթեր Սիթիի» կազմում

Ապրիլի 28-ին Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 2։0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։

Կիսապաշտպան Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը:

Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» կազմում իր վերջին 70 խաղում անպարտելի է բոլոր մրցաշարերում: Ֆենոմենալ շարքը ռեկորդային է Պրեմիեր Լիգայի ակումբների խաղացողների համար: