Պրեմիեր Լիգայի ղեկավար Ռիչարդ Մասթերսը հայտնել է, որ շուտով կսկսվեն «Մանչեսթեր Սիթիի» գործով լսումները։
«Մանչեսթեր Սիթին» բախվում է ֆինանսական կանոնների 115 խախտման վերջին 14 մրցաշրջանների ընթացքում՝ սկսած 2009/10 թթ. «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2018թ.։ Եթե ակումբի խախտումները հաստատվեն, ակումբը կարող է լուրջ պատժամիջոցների ենթարկվել:
«Մենք չենք կարող մեկնաբանել, ժամկետն արդեն որոշված է։ Առաջիկայում ամեն ինչ կլուծվի։
Ես այլևս որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ այս հարցի վերաբերյալ»,- Մասթերսի խոսքը մեջբերում է The Mirror-ը: