Իվան Ռակիտիչ. «Լիոնել Մեսսին լավագույն ավագը չէր»

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը խոսել է նախկին թիմակից Լիոնել Մեսսիի մասին։ Խորվաթացին «Բարսայում» խաղացել է 2014-ից 2020 թվականներին՝ ակումբի հետ չորս անգամ դառնալով Իսպանիայի չեմպիոն։

«Մեսսին լավագույնն է պատմության մեջ, և եթե ցանկանար, կարող էր դառնալ աշխարհի լավագույն ձախ պաշտպանը։

Չնայած երբեմն նա լավագույն ավագը չէր, որ ասեր, թե ինչ պետք է անես, դա այն պատճառով էր, որ նա յուրահատուկ էր և տարբերվում էր մյուսներից»,- Ռակիտիչի խոսքերն է մեջբերում Football Espana-ն: