Մաուրիսիո Պոչետինոն նշել է, որ «Չելսիի» սեփականատերերը դադարել են շփվել իր հետ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ այլևս աջակցութուն չի ստանում «Չելսիի» համասեփականատերեր Թոդ Բոլեյից և Բեհդադ Էղբալիից, ինչպես դա արնում էին այս մրցաշրջանի սկզբին, բայց պնդում է, որ ոչինչ չի փոխվել ակումբում իր դիրքի անվտանգության առումով:

«Անկեղծ ասած, վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք չենք հանդիպել, չենք շփվել։

Մենք շփվել ենք մարզական տնօրենների միջոցով, բայց ոչինչ չի փոխվել։ Դա չի փոխել իմ տեսակետը իրերի կամ զգացմունքների մասին, թեև մենք վերջին մի քանի շաբաթների ընթացքում չենք համապատասխանում մեր խաղին», – Պոչետինոյի խոսքերն է մեջբերում The Times-ը: