Լուկա Մոդրիչը «Ռեալի» պատմության մեջ երրորդն է այս ցուցանիշով

Ապրիլի 26-ին «Ռեալը» հյուրընկալվելիս հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» Լա Լիգայի 33-րդ տուրի խաղում՝ 1:0։

Խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում ու խաղաց 83 րոպե։

Հանդիպումը Մոդրիչի համար 527-րդն էր «Ռեալի» կազմում։ Այս ցուցանիշով նա հավասարվեց Ռոբերտո Կառլոսին։ Ոչ իսպանացի խաղացողներից միայն Մարսելոն (546) և Կարիմ Բենզեման (648) ավելի շատ հանդիպում են անցկացրել «Ռեալի» կազմում։