LA LIGA. «Ռեալը» նվազագույն հաշվով հաղթանակի հասավ (VIDEO)

Այսօր՝ ապրիլի 26-ին, Լա Լիգայի 33-րդ տուրի խաղում «Ռեալ Սոսյեդադը» ընդունել էր Մադրիդի «Ռեալին»։

Հանդիպումն ավարտվել է մադրիդյան ակումբի նվազագույն հաղթանակով՝ 1:0 հաշվով։

Մադրիդի «Ռեալի» կազմում հաղթական գոլը հանդիպման 29-րդ րոպեին խփեց 19-ամյա Արդա Գյուլերը։

Նախորդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» ոչ-ոքի խաղաց «Խետաֆեի» հետ՝ 1:1: Մադրիդի «Ռեալը» 3:2 հաշվով հաղթեց «Բարսելոնային»։

Այս խաղից հետո Մադրիդի «Ռեալը» 84 միավորով շարունակում է գլխավորել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 51 միավորով 6-րդ տեղում է։