Իվան Ռակիտիչ․ ««Բարսելոնայում» սերունդները շատ արագ են փոխվում, իսկ «Ռեալում»՝ աստիճանաբար»

Իվան Ռակիտիչն ասել է, որ «Բարսելոնան» չափազանց արագ սերնդափոխություն է ապրում։

«Ինչ վերաբերում է «Ռեալին» , եթե «Բարսայում» սերունդները շատ արագ են փոխվում, ապա նրանց մոտ դա տեղի է ունենում աստիճանաբար:

Մոդրիչն ու Կրոսը դեռ ակումբում են՝ հոգում են երիտասարդ խաղացողների մասին, մինչդեռ «Բարսայում» փոփոխությունները շատ արագ են տեղի ունենում»,- ասել է կատալոնական ակումբի նախկին խաղացողը։

Խորվաթ կիսապաշտպանը «Բարսելոնայում» հանդես է եկել 2014-ից 2019 թվականներին: Ներկայումս 36-ամյա խաղացողը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի բարձրագույն խմբի  «Ալ-Շաբաբ Ռիադում»: