Անդրեա Պիրլո․ «Իտալիայում 60 միլիոն մարզիչ կա, բայց ոչ բոլորը կարող են հաղթել»

Անդրեա Պիրլոն խոսել է քննադատությունների մասին։

«Եթե հաղթում ես, ուրեմն լավն ես, եթե պարտվում ես, ուրեմն՝ ոչ։ Իտալիայում 60 միլիոն մարզիչ կա, բայց ոչ բոլորը կարող են հաղթել։

Հեշտ է ասել, երբ նստած ես մարզադաշտում կամ հեռուստացույցի առջև հանդիպում ես դիտում, բայց այլ հարց է, երբ այստեղ ես և աշխատում ես ամեն օր:

Քննադատությունն ինձ երբեք չի անհանգստացրել, ես շարունակում եմ աշխատել գլուխս բարձր պահած»,- ասել է «Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն: