«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Ռոբերտ Լևանդովսկու հետ որոշակի պայմաններով

«Բարսելոնան» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը 35-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ։

Սակայն, ինչպես հայտնում է լրագրող Աարոն Դոմինգեսը սոցիալական ցանցերում, կատալոնական ակումբը ցանկանում է նվազեցնել ֆուտբոլիստի աշխատավարձը։

Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: