Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆա Մարինը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ալավեսում», կարող է տեղափոխվել Գերմանիայի առաջնություն։
Այս մասին հաղորդվում է Todofichajes-ի էջերում։ Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա կենտրոնական պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերը»: Դեղագործների գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն անձամբ է պնդում, որ պայմանագիր կնքի իր հայրենակցի հետ։
Իսպանացու տրանսֆերային արժեքը գնահատվում է հինգ միլիոն եվրո։ Նրա վարկային պայմանագիրն Ալավեսի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի վերջին։ Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Մարինն անցկացրել է 29 հանդիպում և ստացել 5 դեղին քարտ։