Միլան Շկրինիարը նշել է, թե որն է աշխարհի լավագույն հարձակվողական զույգը

Սլովակիայի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի պաշտպան Միլան Շկրինյարը պատմել է, թե որ հարձակվողական զույգին է համարում այս պահին աշխարհում լավագույնը։

«Այս պահին ավելի լավ հարձակվողական զույգ կա: Երկու ֆուտբոլիստներն էլ խաղում են ՊՍԺ-ում: Ես կխոսեմ Կիլիան Մբապպեի և Ուսման Դեմբելեի մասին։ Ինձ համար նրանք հիմա լավագույնն են:

Նրանք շատ են օգնում թիմին իրենց գոլերով և գոլային փոխանցումներով: Նրանց հետ խաղալը հիանալի է»,- պաշտպանի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապպեն 43 խաղում դարձել է 43 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Դեմբելեն իր հերթին մասնակցել է 37 խաղի՝ դառնալով հինգ գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։