«Բարսելոնան» ցանկանում է գնել իսպանացի կիսապաշտպանին

«Վալենսիայի» հենակետային կիսապաշտպան Պեպելուն կարող է կարիերան շարունակել իսպանական մեկ այլ ակումբում։

Ինչպես հայտնում է Todofichajes պորտալը, կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ «Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կցանկանար հաջորդ մրցաշրջանում այս խաղացողին տեսնել իր թիմում։

Պեպելի տրանսֆերային արժեքը գնահատվում է 16 մլն եվրո։ Նրա պայմանագիրը «չղջիկների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 32 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի (բոլորը 11 մետրանոցներից) և 1 գոլային փոխանցման հեղինակ։