Միլանյան գրանդները կպայքարեն «Բոլոնիայի» աստղի համար

«Ինտերը» դիտարկում է «Բոլոնիայի» հարձակվող Յոշուա Զիրկզեի տրանսֆերի հնարավորությունը։

22-ամյա խաղացողը համարվում է «Միլանի» գլխավոր նպատակներից մեկը. «ռոսոներիները» հոլանդացուն համարում են որպես Օլիվյե Ժիրուին փոխարինող, ով որոշել է տեղափոխվել MLS:

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, «Ինտերը» նույնպես լրջորեն հետևում է Զիրկզեին: «Ներաձուրիի» ղեկավարները կարծում են, որ հարձակվողը կարող է մրցակցել Լաուտարո Մարտինեսի և Մարկուս Թյուրամի հետ, ինչպես նաև կարող է մշտական ​​փոխարինել նրանցից մեկինի:

Յոշուա Զիրկզեն Ա Սերիայի ընթացիկ 31 խաղում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt պորտալը «Բոլոնիայի» աստղի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո: