«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Ժոել Մատիպի ծառայություններով հետաքրքրված են «Ռոման» և «Լացիոն»։ Կամերունցու գործող պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
Ըստ TMW-ի՝ «Ռոման» և «Լացիոն» ցանկանում են 32-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակով: Մատիպը կցանկանար ուժերը փորձել Իտալիայում։ Կենտրոնական պաշտպանի շրջապատի հետ բանակցությունները պետք է տեղի ունենան առաջիկայում։
Ժոել Մատիպը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2016 թվականի ամառվանից։ Ֆուտբոլիստը «կարմիրների» կազմում անցկացրել է ընդհանուր 201 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Փորձառու պաշտպանը շարքից դուրս է եկել դեկտեմբերից՝ խաչաձև կապանների պատռվածքի պատճառով: