Ոչ վաղ անցյալում բրազիլական ՊՍԺ-ի վետերան Մարկինյոսը իր մարզաշապիկով անցկացրած հանդիպումների քանակով ակումբային ռեկորդ սահմանեց ՝ 436-րդ անգամ խաղադաշտ դուրս գալով՝ հաշվի առնելով բոլոր մրցաշարերը։
Մարկինյոսը շրջանցել է ՊՍԺ-ի նախկին խաղացող Ժան-Մարկ Պիլորժին։ Այս նշանակալից իրադարձության կապակցությամբ ակումբի ղեկավարությունը որոշել է պատշաճ կերպով շնորհավորել Մարկինյոսին։
«Լիոնի» հետ խաղից առաջ նա արժանացել է հատուկ մրցանակի։ Նախ՝ ակումբի սեփականատեր Նասեր Ալ-Խելաիֆին նրան ծաղկեփունջ է նվիրել, իսկ երկրորդը՝ դրանից հետո որպես պարգեւ նրան տվել են Էյֆելյան աշտարակի տեսք ունեցող մի մրցանակ։