Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը չի ցանկանում հեռանալ իր թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն, թուրքի` այլ թիմ մեկնելու ցանկության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
19-ամյա Գյուլերը իսպանական Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում կարողացել է անցկացնել ընդամենը 5 հանդիպում, որտեղ դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Մրցաշրջանի առաջին կեսում կիսապաշտպանը տարբեր վնասվածքների պատճառով չի կարողացել օգնել իր թիմին։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գյուլերի վարձակալությամբ հետաքրքրված են Իսպանիայի առաջնության մի շարք թիմեր։ Հիշեցնենք, որ նախորդ ամառ կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալի» վրա արժեցավ 20 միլիոն եվրո։