Բրունու Գիմարայեշի համար անգլիական երկու ակումբներ կպայքարեն

«Նյուքասլը» հայտնել է անգլիական Պրեմիեր Լիգայի առաջատար ակումբներից երկուսին, որ նրանք կլսեն հենակետային կիսապաշտպան Բրունու Գիմարայեշի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները ամռանը։

The Telegraph-ի տեղեկություններով՝ «կաչաղակները» պատրաստ կլինեն վաճառել բրազիլացի ֆուտբոլիստին 93 միլիոն եվրոյի չափով փոխհատուցման դիմաց։ Այս մասին «Նյուքասլը» տեղեկացրել է Լոնդոնի «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչներին։

Նշենք, որ Գիմարայեշը կարող էր հայտնվել «Արսենալում» դեռ 2022 թվականի հունվարին, սակայն «Նյուքասլը» հաղթեց կիսապաշտպանի համար պայքարում: Ընթացիկ մրցաշրջանում Բրունուն Պրեմիեր Լիգայում 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: