«Բարսելոնան» ուներ Չավիին փոխարինելու 8 տարբերակ

Կատալոնական «Բարսելոնան» դիտարկել է ութ մարզիչների թեկնածությունը ներկայիս մարզիչ Չավի Էրնանդեսից բաժանվելու դեպքում։

Ինչպես հայտնի է դարձել Diario Sport-ի լրագրողներին, «բլաուգրանայի» հետաքրքրություններում են եղել հետևյալ մասնագետները՝ Հանս-Դիտեր Ֆլիկ, Թոմաս Տուխել, Ռոբերտո Դե Զերբի, Ռալֆ Ռանգնիկ, Առնե Սլոտ, Անդոնի Իրաոլա, Լուիս Էնրիկե և Ռաֆայել Մարկեսը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ղեկավարությանը հաջողվել է հետ պահել Չավիին հեռանալուց։ Մասնագետը թիմում կմնա հաջորդ մրցաշրջանում։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Բարսելոնան» 70 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։