Անտոնի Մարսիալը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

Հարձակվող Անտոնի Մարսիալը, ում իրավունքները պատկանում են «Մանչեսթեր Յունայթեդին», կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» 2023/2024 մրցաշրջանի ավարտից հետո։

Ինչպես հայտնում է սոցցանցերում ինսայդեր Էքրեմ Քոնուրը, ֆրանսիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են Սաուդյան Արաբիայի առաջնության ներկայացուցիչները։ Ինչ վերաբերում է «կարմիր սատանաներին», ապա նրանք պատրաստ են վաճառել Մարսիալին, եթե նրա համար վճարեն 15 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Պրեմիեր Լիգայի 13 հանդիպման։ Հարձակվողն ընդամենը մեկ գոլ է խփել։ Կողմերի միջև աշխատանքային պայմանագիրն ավարտվում է այս ամառ՝ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։