Չավին որոշել է մնալ «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին որոշել է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չհեռանալ կատալոնական թիմից։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնել է իտալացի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ հունվարին Չավին հայտարարեց մրցաշրջանի ավարտից հետո մարզչի պաշտոնից հեռանալու իր որոշման մասին։

Այս պահին կատալոնական ակումբը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ առաջատար Մադրիդի «Ռեալին» զիջելով 11 միավորով։