Հայտնի է դարձել, թե ով կարող է փոխարինել Յուրգեն Կլոպին

«Լիվերպուլը» բանակցություններ է սկսել «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչ Արնե Սլոտի հետ, հայտնում է Sky Sports-ը։

Մերսիսայդյան ակումբի ներկայացուցիչներն արդեն ժամանել են Ռոտերդամ, որտեղ առաջարկ են արել 45-ամյա հոլանդացի մասնագետին։

Ըստ ինսայդեր Պեդրո Ալմեյդայի՝ «Ֆեյենորդը» ակնկալում է «Լիվերպուլից» ստանալ 10-ից 15 միլիոն եվրո փոխհատուցում մարզչի հետ համագործակցությունը վաղաժամկետ դադարեցնելու համար։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը։