Footy Headlines պորտալը, որը մասնագիտացած է մարզահագուստի լուսանկարները հրապարակելու մեջ մինչև դրանց պաշտոնական թողարկումը, հրապարակել է 2024/25 մրցաշրջանի «Թոթենհեմի» արտագնա մարզաշապիկի պատկերները:
Շապիկը կլինի երեք երանգներով՝ կապույտ և բաց կապույտ՝ ուղղահայաց գծերի տեսքով երկրաչափական նախշերով։
Մարզաշապիկի մեջտեղում կտպագրվի ակումբի տարբերանշանը։ Մարզահագուստը վաճառքում կհայտնվի 2024 թվականի հունիս-հուլիս ամիսներին: