«Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն կարիերան կշարունակի արտասահմանում։ 37-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է պայմանագիր կնքել Լոս Անջելեսի հետ։ Համաձայնագիրը ուժի մեջ է մեկուկես տարի և ներառում է երկարաձգման տարբերակ։ Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 3 մլն եվրո, հայտնում է L’Equipe-ը։
Սպասվում է, որ Ժիրուն կմիանա «Լոս Անջելեսին» 2024 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո, երբ նա դառնա ազատ գործակալ։ Տարեսկզբից Լոս Անջելեսում է հանդես գալիս Ֆրանսիայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Լյորիսը։
Այս մրցաշրջանում Ժիրուն «Միլանի» կազմում անցկացրել է 42 հանդիպում, դարձել 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։