«Լիվերպուլը» նոր հովանավոր կունենա

Adidas-ը կդառնա «Լիվերպուլի» նոր հովանավորը 2025/2026 մրցաշրջանից, հայտնում է Sport Business-ը։

Աղբյուրի համաձայն՝ գերմանական ընկերությունը հաղթել է տենդերում և մերսիսայդցիների հետ կհամագործակցի մինչև 2029-2030 մրցաշրջանը։

Հաղորդվում է նաև, որ հիմնական մրցակիցները եղել են Nike-ն ու Puma-ն, որոնք նույնպես հետաքրքրված էին «Լիվերպուլի» հետ համագործակցությամբ։

Հիշեցնենք, որ 33 տուրից հետո «Լիվերպուլը» 74 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի երկրորդ հորիզոնականը։ Առաջնությունը գլխավորում է «Արսենալը» (77 միավոր)։