Կիլիան Մբապպեն կարող է հրաժարվել մեծ գումարներից

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է հրաժարվել գրեթե 130 միլիոն եվրոյից՝ ֆրանսիական ակումբից հեռանալու համար: Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Ռամոն Ալվարեսը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը պատրաստ է հրաժարվել իր հավատարմության բոնուսից և աշխատավարձի մի մասից, որը պետք է ստանա այս մրցաշրջանում։ Ընդհանուր առմամբ, Մբապպեն կարող է հրաժարվել 127,8 միլիոն եվրոյից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապպեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ 2024 թվականի փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է հինգ տարով։