Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան նշել է առաջիկա Եվրոպայի առաջնության գլխավոր ֆավորիտներին։
«Ֆրանսիան միշտ կարելի է համարել գլխավոր ֆավորիտ։ Հետո Անգլիան է՝ հսկայական թվով որակյալ խաղացողներով։ Պետք է նշեմ նաև Իսպանիային։ Նրանք հիանալի խաղացողներ ունեն։ Հետաքրքիր կլինի դիտել մրցաշարը, քանի որ ամեն անգամ հայտնվում են մեկ-երկու թիմեր, որոնք անակնկալ են մատուցում։
Սա հիանալի հնարավորություն կլինի յուրաքանչյուր երկրի համար»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում։