Հենրիխ Մխիթարյան. «Մեզ հաջողվեց պատմություն կերտել՝ հաղթելով դերբիում»

Հենրիխ Մխիթարյանը չի թաքցրել իր ուրախությունն «Ինտերի» հետ առաջին անգամ Սկուդետտոն նվաճելուց հետո:

«Ֆանտաստիկ մրցաշրջան էր: Մեզ հաջողվեց պատմություն կերտել՝ հաղթելով դերբիում։ Մենք գոհ ենք, որ կարողացանք չեմպիոնությունը նվաճել սկզբունքային մրցակցի հետ դիմակայությունում»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում FCInter1908.it-ը։

«Ինտերը» Ինձագիի հետ առաջին անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: 2020/21 մրցաշրջանից ի վեր թիմն Ա Սերիայի ոսկե մեդալները չէր նվաճել: