«Լաս Պալմասի» դարպասապահը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Լաս Պալմասի» դարպասապահ Ալվարո Վալեսը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։

Ըստ աղբյուրի՝ իսպանացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնը»։ «Գայլերի» ղեկավարությունը պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 25 միլիոն եվրո։

Միաժամանակ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Վալեսը «Լաս Պալմասում» է հանդես գալիս 2019 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը հաշվարկվում է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։