Ռոնալդ Արաուխո․ «Մրցավարների աշխատանքը որպես պատրվակ չես կարող օգտագործել»

Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոսել է Լա Լիգայում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության մասին (2։3)։

«Մրցավարների աշխատանքը որպես պատրվակ չես կարող օգտագործել։ Մենք սխալվեցինք ու նորից պարտվեցինք։ Պետք է շարունակենք պայքարել և զբաղեցնել երկրորդ տեղը։ Լա Լիգան աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկն է։

Այստեղ գոլերի որոշման համակարգի բացակայությունը տարօրինակ է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Barca Universal-ը։