Չավին կարող է գլխավորել իտալական գրանդը

Իսպանացի մասնագետ Չավին, որն այժմ գլխավորում է «Բարսելոնան», համարվում է «Միլանի» նոր գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկը։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։

Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբն ակտիվորեն ուսումնասիրում է մասնագետների, ովքեր կարող են փոխարինել Ստեֆանո Պիոլիին։ Ընդգծվում է, որ «ռոսոներիների» սեփականատիրոջ խորհրդական Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է, որ Չավին դառնա «Միլանի» գլխավոր մարզիչ այն բանից հետո, երբ նա հեռանա «Բարսելոնայից» մրցաշրջանի ավարտից հետո։

Իտալական ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնի այլ հավանական թեկնածուներից են Ռուբեն Ամորիմը (Սպորտինգ), Ունայ Էմերին (Ասթոն Վիլա) և Սերխիո Կոնսեյկաոն (Պորտու)։

Հիշեցնենք, որ վերջին ամիսների ընթացքում ակտիվ լուրեր էին պտտվում, որ «Միլանի» ղեկավարությունը մտադիր է հեռացնել Պիոլիին։