ՊՍԺ-ի նախագահը զայրացել է Կիլիան Մբապպեի վրա

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին զայրացել է թիմի հարձակվող Կիլիան Մբապպեի վրա, հայտնում է Foot Mercato-ն։

Ըստ աղբյուրի՝ Մբապպեն Ալ-Խելաիֆիին խոստացել է օգոստոսին երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Այնուամենայնիվ, ֆրանսիացի հարձակվողը մեծ է հավանականությունը, որ ամառային տրանսֆերային պատուհանում կլքի փարիզցիներին ու կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում», ինչը զայրացրել է ՊՍԺ-ի նախագահին։

Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը: Այս պահին ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 180 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 41 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։