Եթե Դորտմունդի «Բորուսիան» դուրս գա Չեմպիոնների Լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչ, ապա «Մանչեսթեր Յունայթեդը» կստանա 3,4 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի համաձայն՝ դորտմունդյան թիմն արդեն պետք է որոշակի գումար վճարի «Մանչեսթեր Յունայթեդին»՝ «Բորուսիայի» Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու համար։
Վարձակալության պայմանները ներառում են նաև լրացուցիչ վճարումներ Դորտմունդի «Բորուսիայի» Չեմպիոնների Լիգա մտնելու համար՝ Բունդեսլիգայի 2023/24 թվականների արդյունքներով: Թիմն այս պահին Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 29 խաղից վաստակած 56 միավորով։
Հիշեցնենք, որ 24-ամյա Սանչոն գերմանական ակումբ է տեղափոխվել նախորդ ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդից» վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։ Այս մրցաշրջանում Սանչոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո: