Զինեդին Զիդանը մոտ է գերմանական ակումբը գլխավորելուն

Զինեդին Զիդանին մեկ քայլ է բաժանում Մյունխենի «Բավարիան» գլխավորելուց, հայտնում է Mundo Deportivo-ն։

51-ամյա ֆրանսիացին դարձավ մյունխենյան ակումբը գլխավորելու առաջին թեկնածուն այն բանից հետո, երբ Յուլիան Նագելսմանը երկարաձգեց պայմանագիրը Գերմանիայի հավաքականի հետ մինչև 2026 թվականը։

Փետրվարին «Բավարիան» հայտարարեց, որ ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։

Զիդանը գործազուրկ է 2021 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո։