Դարպասապահը որակազրկվել է 11 խաղով՝ մրցակցին լազերով կուրացնելու համար

«Տիգրեսի» դարպասապահ Նահուել Գուզմանը Մեքսիկայի առաջնության խաղի ժամանակ լազերով կուրացրել է «Մոնտերեի» մրցակիցներին: Դրա համար նա 11-խաղյա որակազրկում է ստացել։

Խաղը կայացել է ապրիլի 13-ին և ավարտվել 3։3 հաշվով, սակայն միջադեպի մասին տեղեկությունները միայն հիմա են հրապարակվել։ Գուզմանը լազերային հարված է հասցրել «Մոնտերեի» ֆուտբոլիստներին, մասնավորապես՝ դարպասապահ Էստեբան Անդրադեին։ Գուզմանը վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել հանդիպմանը և խաղին հետևել է VIP տեղից։

Այնուհետև Գուզմանը և «Տիգրեսը» ներողություն խնդրեցին, սակայն դա չփրկեց ֆուտբոլիստին պատժամիջոցներից։ Բացի որակազրկումից, դարպասապահը պատժվել է տուգանքով և հասարակական աշխատանքով։

38-ամյա Գուզմանը Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել է Ռուսաստանում 2018 թվականի Աշխարհի առաջնությանը։