Հայտնի է «Բարսելոնայի»՝ «Կամպ Նոու» վերադառնալու ստույգ ժամկետը

«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը որոշել է թիմի վերադարձի ստույգ ժամկետը «Կամպ Նոու» մարզադաշտ, որը վերակառուցվում է անցյալ ամառվանից։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, վերադարձը նախատեսված է այս տարվա դեկտեմբերի 15-ին։ Միևնույն ժամանակ, մարզադաշտը կտեղավորի նախատեսված 105 հազար նստատեղերի 60 տոկոսը, այսինքն՝ մոտավորապես 63 հազար։

Ի սկզբանե ակումբի խորհուրդը ցանկանում էր, որ վերանորոգված մարզադաշտի առաջին հանդիպման ամսաթիվը համընկնի ակումբի 125-ամյակին՝ նոյեմբերի 29-ին: Բայց ի վերջո որոշվեց չշտապել։