IDBank Պրեմիեր Լիգա․ «Նոան» նվազագույն հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան քաղաքային մարզադաշտում ընդունեց ԲԿՄԱ-ին և 1:0 հաշվով հաղթանակ տարավ:

Հանդիպման միակ գնդակը խաղի 32-րդ րոպեին հեղինակել է բրազիլացի պաշտպան Պաբլո Սանթոսը՝ խփելով իր առաջին գոլը հայկական թիմի կազմում: Անկյունայինի խաղարկումից հետո Պաբլոն գլխի հարվածով է գրավել մրցակցի դարպասը:

Այս հաղթանակից հետո «Նոան» 65 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ ԲԿՄԱ-ն, որը մեկ խաղ պակաս է անցկացրել, 24 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է: