Ջան Պիերո Գասպերինի․ «Մենք պայքարից դուրս թողեցինք հիանալի մարզչի և թիմի»

«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին խոսել է Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Լիվերպուլից» կրած պարտության (0:1) մասին։ Իտալական թիմը երկխաղյա դիմակայությունում հաղթել է ընդհանուր՝ 3։1 հաշվով և դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։

«Մենք պայքարից դուրս թողեցինք հիանալի մարզչի և հիանալի թիմի: Մենք ամեն ինչ ներդրել ենք այս երկու հանդիպումներում: Մենք շատ ուրախ ենք։ Այսօր այդ արագ գոլից հետո մենք ֆանտաստիկ խաղ ցուցադրեցինք, իսկ տրիբունաները մեզ շատ օգնեցին։ Մենք պետք է գոլ խփեինք. գոլ խփելու հնարավորություններ կային, ինչպես Լիվերպուլում: Խելահեղ հանդիպում էր: Պաշտպանվելու տարբեր եղանակներ կան՝ հետ մնալ կամ բարձր պրեսինգ կիրառել: Եվ մենք կանգ առանք այս տարբերակներից երկրորդի վրա: Մենք ֆիզիկապես ուժեղ էինք և պահպանում էինք տեմպը։

Կարիերայիս ընթացքում գավաթներ չեմ նվաճել, բայց մի քանի մեդալ ունեմ, և կարծում եմ, որ սա արժանի է մեդալի։ Կասկած չկա, որ մենք ցանկանում ենք հաղթել Ընդմիջմանը ես նրանց հարցրեցի, թե արդյոք նրանք ցանկանում են մի փոքր նահանջել և ավելի խորը պաշտպանվել, եթե ճնշման տակ են, և նրանք ասացին, որ ընդհանրապես չեն ուզում: Ինձ համար սա արդեն գավաթ է, քանի որ նրանք մտածում են նույն կերպ, ինչ ես»,- Գասպերինիի խոսքն է մեջբերել ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։