ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման չորս թեկնածուների անունները։

Նրանք են Յուլիան Բրանդտը («Բորուսիա Դորտմունդ»), Ուսման Դեմբելեն (ՊՍԺ), Ֆեդերիկո Վալվերդեն («Ռեալ») և Յոզուա Կիմիխը («Բավարիա»)։

Հիշեցնենք, որ Բրանդտը մեկ գոլ խփեց «Ատլետիկոյի» դարպասը, Դեմբելեն՝ «Բարսելոնային», Կիմիխը հաղթական գոլ խփեց «Արսենալի» դեմ խաղում, իսկ Վալվերդեն ամբողջ խաղն անցկացրեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Վալվերդեն նաև թիմերի միջև կայացած առաջին խաղում դարձել է գոլի հեղինակ։