Հարի Քեյն․ «Կիսաեզրափակիչ դուրս գալը մեզ համար մեծ ձեռքբերում է»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի պատասխան խաղում «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակը (1։0) և մյունխենյան թիմի՝ մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալը։

«Այս մրցաշրջանը մեզ համար բարդ է։ Գիտեինք, որ կարող ենք արդյունքի հասնել մեր երկրպագուների աչքի առաջ։ Բարդ, լարված խաղ էր։ Կիմիխը հիանալի գոլ խփեց։ Կիսաեզրափակիչ դուրս գալը մեզ համար մեծ ձեռքբերում է, և մենք կարող ենք վայելել հաջողությունը։ Ակումբը հաստատակամ է փորձել հաղթել Չեմպիոնների Լիգան»,- Քեյնի խոսքերը մեջբերում է TNT Sports-ը։

Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչում «Բավարիան» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ։