Ռաֆայել Լեաու․ «Դրանք կլինեն մրցաշրջանի երկու առանցքային հանդիպումները»

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն խոսել է թիմի առաջիկա հանդիպումներից իր սպասելիքների մասին։

««Սասուոլոյից» հետո, երբ մենք զրույց ունեցանք հանդերձարանում, բոլորս հասկանում ենք առաջիկա հանդիպումների կարևորությունը։ Դրանք կլինեն մրցաշրջանի երկու առանցքային հանդիպումները»,- Լեաուի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը:

Հինգշաբթի օրը՝ ապրիլի 18-ին, Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակչում կմրցեն «Ռոման» և «Միլանը»։

Ապրիլի 22-ին թիմը Ա Սերիայի շրջանակներում կհանդիպի «Յուվենտուսի» հետ։