Կառլո Անչելոտտին եզակի ձեռքբերում է սահմանում Պեպ Գվարդիոլայի դեմ Չեմպիոնների Լիգայում

Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 17-ին, Մադրիդի «Ռեալը» Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում հաղթեց Պեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիին»։

Առաջին հանդիպումը կայացել է Մադրիդում եւ ավարտվել 3։3 հաշվով։ Մանչեսթերում կայացած պատասխան խաղում թիմերը կրկին ոչ-ոքի խաղացին՝ 1:1։ Լրացուցիչ ժամանակը գոլեր չգրանցվեցին, իսկ 11 մետրանոց հարվածաշարում «Ռեալի» ֆուտբոլիստներն հաղթեցին։

Telecomasia-ի փոխանցմամբ՝ Անչելոտտին դարձավ առաջին մարզիչը, ով Գվարդիոլայի թիմերին երեք անգամ դուրս թողեց Չեմպիոնների Լիգայից:

Անչելոտտին առաջին անգամ Գվարդիոլային դուրս թողեց Չեմպիոնների Լիգայից 2014 թվականին, երբ «Ռեալը» մրցաշարի կիսաեզրափակչում 5:0 հաշվով հաղթեց «Բավարիային»:

2022 թվականին Մադրիդի «Ռեալը» Անչելոտտիի հետ հաղթեց Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիին» Չեմպիոննրի Լիգայի կիսաեզրափակչում լրացուցիչ ժամանակում՝ 6:5 ընդհանուր հաշվով։ Հարկ է նշել, որ երկու դեպքում էլ Անչելոտտին հաղթեց Չեմպիոնների Լիգան։