Յուլիան Նագելսմանը կարող է գլխավորել Եվրոպական գրանդը

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանի գործակալ Ֆոլկեր Ստրուտը խոսել է իր գերմանացի մարզչի ապագայի մասին։

Ըստ լուրերի՝ Եվրոպայի առաջնությունից հետո 36-ամյա մասնագետը կարող է վերադառնալ «Բավարիա»։

«Հիմա բոլորն ինձ տալիս են նույն հարցը. Նագելսմանը կվերադառնա՞ «Բավարիա»: կամ «Ի՞նչ է նա անելու»: Սա կորոշվի մոտակա 5-7 օրվա ընթացքում։

Բացարձակ անհեթեթություն կլինի ասել, որ մենք կապի մեջ չենք շահագրգիռ կողմերի հետ։ Բայց մի բան կարող եմ ասել, դա միայն «Բավարիան» չէ:

Ասել, որ մենք քննարկում չենք անում, կլինի ծաղր լրատվամիջոցների նկատմամբ։ Իհարկե, քննարկումները շարունակվում են»,- ասել էՍտրուտը Spielmacher-der EM-ին։