«Մալագայի» ֆուտբոլիստը 50 եվրո է պահանջել երկրպագուից, ով խաղից հետո ուզել է իր մարզաշապիկը

Իսպանիայի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Մալագայի» կիսապաշտպան Դանի Լորենցոն 50 եվրո է պահանջել երկրպագուից, ով ցանկանում էր ստանալ իր մարզաշապիկը՝ 32-րդ տուրի «Ատլետիկո Բ»-ի հետ խաղից հետո (0։1)։ Այս մասին հայտնում է Diario Sur-ը։

Հաղորդվում է, որ խաղից հետո Լորենցոն նախ մոտեցել է ամբիոնին՝ իր երախտագիտությունը հայտնելու երկրպագուներին, ինչպես նաև լուսանկարվել նրանց հետ։ Հետո եղավ մի դրվագ, որտեղ մարզաշապիկը փոխանակվեց 50 եվրոյով։

«Մարդիկ պետք է հասկանան, որ մենք խաղում ենք երրորդ դիվիզիոնում և ունենք սահմանափակ թվով մարզաշապիկներ, որոնք կարող ենք հանձնել: Ես արդեն գերազանցել եմ իմ սահմանը։ Այդ կապակցությամբ ակումբը մեզանից գումար է գանձում։ Այս մասին ասացի տրիբունաներում գտնվող երկրպագուին, իսկ հետո նա ինձ 50 եվրո տվեց»,- Լորենցոյի խոսքերն է մեջբերում Diario Sur-ը։