Ջուդ Բելինգհեմ․ «Երբ «Ռեալը» զանգահարեց ինձ, ես անգամ չմտածեցի»

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը անցյալ ամառ խոսել է «Մանչեսթեր Սիթիից» իր անձի նկատմամբ հետաքրքրության մասին։

«Բորուսիայում խաղալիս խոսել եմ շատ ակումբների մասին, խորհրդակցել եմ ընտանիքիս հետ, քանի որ մրցաշրջանի միջնամասում դժվար էր միանգամից այդքան տեղեկատվություն մշակել։ Բայց հենց որ «Ռեալը» զանգահարեց ինձ, ես անգամ չմտածեցի և պատասխանեցի նրանց։ Ահա թե ինչու եմ ես այստեղ»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում իսպանական AS-ը։

Հիշեցնենք, որ Բելինգհեմը մադրիդյան ակումբի խաղացող է դարձել անցած ամառ։ Անգլիացին Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»: Այս մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։